Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ես նոտարների շեֆը չեմ»

«Ես նոտարների շեֆը չեմ»
27.06.2013 | 18:28

«Որտեղի՞ց գիտեք, թե ում եմ համոզել և ինչ եմ արել։ Եթե այդ ամբողջը գիտեք, ինչո՞ւ եք հարցնում։ Ես պիտի խնդրեմ լրագրողների շրջանակներում էթիկայի նորմերը պահպանել, ի՞նչ է նշանակում «հորդորել» եք...»,- այսպես արձագանքեց արդարադատության նախարար ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, երբ կառավարության նիստից հետո նրան հարցրինք` ճի՞շտ է, թե Դուք Բաղրամյան փողոցի վրա գտնվող նոտարական գրասենյակի նոտարներին համոզել եք հակընդդեմ հայցը դատարանից հետ վերցնել, որով նրանք բողոքում էին այդ տարածքից իրենց հանելու համար։ Էստեղ են ասել` լրատվամիջոցների աչքը լույս. արդեն լրագրողական հարցն էլ է դիտարկվում էթիկայի կանոններից դուրս, այն էլ ում կողմից` երկրի արդարադատության նախարարի։ Սա արդեն հետաքրքիր է, բայց, ինչպես ասում են, «դրանք միայն ծաղիկներն» էին։ Երբ պարոն նախարարից փորձեցինք հստակեցնել, որ մեր ուզածն ընդամենը խնդիրը պարզելն է` եղե՞լ է նման բան, թե՞ ոչ, նա ասաց. «Նոտարներն ինքնուրույն են և իրավունք ունեն իրենց խախտված բոլոր իրավունքների համար բողոքելու դատարան։ Ես նոտարների շեֆը չեմ»։ Այս ցնցող հայտարարությունը հակասում է արդարադատության նախարարության գործառույթներին։ Հուսով ենք, պարոն նախարարը մեզ չի մեղադրի էթիկայի կանոնների խախտման մեջ, եթե հիշեցնենք, որ, բացի քրեակատարողական հիմնարկներից, նոտարները ևս գտնվում են արդարադատության նախարարության ենթակայության տակ։ Այսինքն` նրանց բոլորի «շեֆը» արդարադատության նախարարն է։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6666

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ